Մեր ընկերությունն իրականացնում է ֆասադների երեսպատում կոմպոզիտային նյութերով՝ ինժեներական հստակ հաշվարկների և առաջավոր սարքավորումների հիման վրա: Ալյումինե պանելների միջոցով հնարավոր է իրականացնել ցանկացած տեսակի ճարտարապետական մտահաղացում: Պանելը պատրաստվում է հստակ չափերով, ինչը հնարավորություն է տալիս ամրացնել ֆասադային համակարգերը ցանկացած կոնստրուկցիայի վրա: Կարկասի ներքին բնական օդափոխումը կանխարգելում է խոնավեցումը և ավտոնոմ ռեժիմով վերացնում աղտոտվածությունը:
Ֆասադների՝ կոմպոզիտ պանելներով երեսպատումը հնարավորություն է տալիս ստեղծել օդափոխվող ֆասադային համակարգեր, որոնք ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
·
կոռոզիայի նկատմամբ կայունություն,
·
դիամցկունություն կլիմայի նկատմամբ,
·
թեթևություն և ճկունություն,
·
մեխանիկական և կոնստրուկցիոն ամրություն,
·
հրակայունություն,
·
բարձր հիգիենիկ հատկություն,
·
սպասարկման դյուրինություն,
·
շահագործման շարունակական ժամկետներ: