Ընկերության մասին

ԴԵԿՈՐՊՐՈՖ ընկերությունը հիմնադրվել է 2011թ. փետրվարին: 5 տարվա պատմություն ունեցող մեր ընկերությունը  հասցրել է դառնալ մետաղապլաստե և ալյումինե պատուհանների ու դռների արտադրության, հաստոցների ու սարքավորումների, շինարարության ոլորտի զանազան ճյուղերի համար հիմնական ներմուծող ու մատակարար ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը տիրապետում է ժամանակակից և նորագույն սարքավորումներով հագեցած արտադրամասերի, ընդարձակ բաց և փակ պահեստների, խանութների:

 

Ներմուծում. Լինելով շինարարական ու հարակից նյութեր ներկրող հայաստանյան ընկերություններից մեկը՝ ԴԵԿՈՐՊՐՈՖԸ դարձել է Երևանում ու Երևանից դուրս շինարարական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց գլխավոր մատակարարներից մեկը: Ֆիրման առաջարկում է ալյումինե և ՊՎՔ պրոֆիլների մեծ տեսականի՝ իրենց համալրող մասերով, աքսեսուարներ՝ ՊՎՔ և ալյումինե պրոֆիլների համար, ապակեփաթեթների մեջ կիրառվող ամբողջ տեսականին, հաստոցներ ու սարքավորումներ, կոմպոզիտային վահանակներ, պոլիկարբոնատ, զանազան կցանյութեր, սոսինձներ, մի խոսքով՝ պատուհանների, դռների և հարակից արտադրությունների ամբողջ սպեկտրի համար նախատեսված այն հսկայական տեսականին, որն իր մեջ ընդգրկում է 2000 անունից ավելի ապրանքատեսակներ:

Բացել

 

 
   
   
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом