Աքսեսուարներ

Որակյալ աքսեսուարները պատուհանների շահագործումը դարձնում են ոչ միայն հնարավորինս հարմարավետ և հեշտ, այլև առավելագույնս երկարացնում են պատուհանի օգտագործման ժամկետները:

Պատուհաննների ու դռների աքսեսուարների շարքին են դասվում պատուհանագոգերը, բռնակները, ծխնիները, պատասխանիչները, սողնակները, սահմանափակիչները, մղլակները, ամրակները («սուխարիկ»), դռների ու պատուհանների փականները, ռետինե ժապավենները, միաձուլիչները, շեպերը, հակամիջատային ցանցեր, դեկորատիվ բացիչները, օդափոխման համակարգերը, պաշտպանիչ և գունային շերտերը և այլն: Որպես կանոն բոլոր խոշոր ընկերություներն են ունենում վերոնշյալ ապրանքներից, սակայն երբևէ դրանք մեկ փաթեթով չեն առաջարկում:

Որպեսզի պատուհաններն ունենան ավելի էսթետիկ և գրավիչ տեսք, կան պարտադիր աքսեսուարներ, օրինակ՝ բռնակները, որոնք մեր ընկերությունը ներկրում է հայտնի ընկերություններից: Մեր կողմից առաջարկվող բռնակներն առանձնանում են իրենց էրգոնոմիկ դիզայնով, սահուն բացվածքով և բարձր հուսալիությամբ: Սպիտակ և շագանակագույն բռնակների վրա, որպես պաշտպանիչ շերտ, մետաղյա հիմքի վրա առկա է 3 միլիմետրանոց պլաստմասե շերտ, որի շնորհիվ դրանք ավելի տաք են թվում:

Իսկ, օրինակ, պատուհանի բացման սահմանափակիչները տեղադրվում են պատուհանների և պատշգամբների դռների վրա: Այդ սահմանափակիչները հնարավորություն են տալիս վերահսկել օդի շրջապտույտը պատուհանի բացվածքի բոլոր դիրքերում, ինչպես նաև խոչընդոտում են միջանցիկ քամիների դեպքում պատուհանի միանգամից փակվելուն:

 

  
 
 
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом