Ալյումինե

Ալյումինը ամենատարածված մետաղական տարրերից է: Շնորհիվ իր ֆիզիկաքիմիկական և մեխանիկական հատկությունների ունի լայն կիրառություն, ինչն էլ նպաստում է ալյումինի արտադրության զարգացմանը: Ներկայումս, ալյումինե պրոֆիլները համարվում են անփոխարինելի շինանյութ: Դրանք լայն կիրառություն ունեն հատկապես շինարարության, մեքենաշինության, կահույքագործության մեջ, ինչպես նաև՝ գրասենյակների միջնապատերի պատշգամբների հավաքման, ցուցափեղկերի պատրաստման աշխատանքներում, տարածքների ու բնակարանների ինտերիերում: Ըստ նշանակության՝ ալյումինե պրոֆիլների կոնստրուկցիան կարող է լինել տարբեր ձևի և դիզայնի:

Ի տարբերություն այլ մետաղների, ալյումինե պրոֆիլները հետզհետե լայն տարածում են ձեռք բերում, այդ պատճառով էլ ալյումինե կոնստրուկցիաների ու պրոֆիլների տեսականու անընդհատ մոդիֆիկացման և համալրման անհրաժեշտություն է առաջանում:

ԴԵԿՈՐՊՐՈՖ ընկերությունն առաջարկում է պրոֆիլներ, որոնք հայտի են իրենց երկարակեցությամբ, կորոզիայի նկատմամբ կայունությամբ, ամրությամբ և թեթև քաշով:

  
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом