Ապակեպատում

Շենքի ֆասադի ապակեպատումը յուրահատուկ և ժամանակակից կոնստրուկտորական լուծում է, որը հաղորդում է շինությանը ներկայանալի տեսք: Բանկերի, առևտրի ու բիզնես կենտրոնների և այլ հասարակական ու ոչ հասարակական շինությունների ապակեպատումը, ապակեպատման տարբերակների, գունային երանգների և դեկորատիվ տարրերի շնորհիվ, դրականորեն է ազդում շենքի ու նրա հարակից տարածքի արտաքին տեսքի ու իմիջի վրա. նման շենքերի ներկայությունը փողոցներին ու պողոտաներին հաղորդում է եթերային, անթերի ու առանձնահատուկ տեսք:

Շենքի ֆասադների էքսկյուզիվ ապակեպատումը, որպես կանոն, կախված է շենքի ճարտարապետական առանձնահատկություններից: Ապակե կոնստրուկցիաների ոչ ստանդարտ լուծումները, իրենց ողջ գեղեցկության ու էսթետիկայի հետ մեկտեղ, ունեն նաև ամրության ու հուսալիության բնութագրիչներ. դիմանում են ցանկացած տեսակի ճնշմանը, քամիներին ու տեղումներին, այդ իսկ պատճառով, ցանկացած ապակե կոնստրուկցիա նախապես հարմարարեցվում է շենքի առանձնահատկություններին, տարածքի կլիմայական պայմաններին:

Ապակեպատ շենքի ձայնամեկուսացման աստիճանը հասնում է մինչև 30 դեցիբելի, ինչը նշանակում է գրեթե բացարձակ մեկուսացում արտաքին աշխարհի աղմուկից: Լուսաթափանց կոնստրուկցիայի ամբողջական պաշտպանիչ շերտը պահպանում է ջերմաստիճանը տարածքի ներսում և չի խոչընդոտում լույսի ներթափանցմանը: Բարձր դիմացկունություն ունեցող ալյումինե պրոֆիլային համակարգերը հնարավորություն են տալիս ընդգրկել տվյալ ֆասադի ապակեպատման մեջ նաև պատուհաններ, դռներ և այլն: Սովորաբար ուղղահայաց և թեք շենքերի ապակեպատումը իրականացվում է ալյումինե պրոֆիլների օգնությամբ:

 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом