Ավտոմատ դռներ

Ավտոմատ դռների կառուցվածքը բավականին պարզ է, բաղկացած է երկու հիմնական մասից՝ հիմնական դռնից և դռան շարժունակությունն ապահովող մեխանիզմից:

Ավտոմատ դռները լինում են դասական՝ ապակիով, և ամբողջովին ապակեպատ: Դասական ապակիով դռները բոլորին հայտնի ստանդարտ դռներն են, որոնց հիմքը կազմում են մետաղական նյութերը, իսկ ալյումինե շրջանակի մեջ տեղադրված է լինում ապակին: Վերջինս կարող է լինել ինչպես ուղղանկյունաձև, այնպես էլ՝ կորացված: Ամբողջովին ապակեպատ դռները պատրաստվում են ամուր ապակուց, նման դռները տալիս են ազատության և անսահմանափակության զգացողություն:

Դուռը բացող և փակող մեխանիզմը բաղկացած է էլեկտրական շարժիչից, ուղղորդիչից և ֆոտոէլեմենտներից:

Գոյություն ունեն ավտոմատ դռների մի քանի տեսակներ՝ շարժական, տելեսկոպիկ, բացվելիս իրար վրա եկող:

Դռների տեղադրումն իրականացվում է շատ արագ: Նախ ամբողջովին վերանորոգվում են հին մուտքի կոնստրուկցիաները, այնուհետև տեղադրվում են դռան ուղղորդիչներ, այս փուլում ամենակարևորը մաթեմատիկական ճշգրտությունն է, այսինքն՝ վերին և ստորին ուղղորդիչները պետք է հավասարապես զուգահեռ լինեն միմյանց: Այնուհետև մոնտաժվում է էլեկտրական շարժիչը, որը միացվում է շենքի էլեկտրական համակարգին, մոնտաժից հետո, դռան վրա տեղադրվում են ֆոտոէլեմենտները, որոնք նույնպես միացվում են գլխավոր շարժիչին: Մոնտաժման աշխատանքներից հետո, պատվիրատուն արդեն ինքնուրույն կարող է սահմանել բացման-փակման ռեժիմները: Հնարավոր է վերահսկել ֆոտոէլեմենտի զգայունությունը, դռների շարժման արագությունը և ժամանակը:

Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ պլանավորել և պատրաստել ձեր նախընտրած ավտոմատ դուռը, ինչպես նաև՝ շատ արագ և որակյալ կերպով կազմակերպել դրա տեղադրումը:

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом