Կոմպոզիտ պանելներ

Շենքի ֆասադը (ճակատը) հանդիսանում է ցանկացած այն կազմակերպության այցեքարտը, որին պատկանում է շենքը: Հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, ֆասադների ձևավորումը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև՝ որակյալ: Այդ իսկ պատճառով երեսպատման ժամանակ շատ կարևոր է նախօրոք պլանավորել, թե մոնտաժման համար որ նյութն է ավելի հարմար:

Կոմպոզիտային պանելը յուրօրինակ հատկություններով օժտված շինանյութ է: Նախ, կոմպոզիտային պանելների մոնտաժն ապահովում է ձայնի և վիբրացիայի կատարյալ մեկուսացում: Երկրորդ, պանելները միաժամանակ և շատ ամուր են, և ճկուն, ինչի շնորհիվ դիմանում են արտաքին միջավայրի ցանկացած ազդեցության: Ալյումինե կոմպոզիտային պանելներն առանց դժվարության ենթարկվում են ցանկացած տեսակի մշակման (կորացում, ճկում, ֆրեզավորում և այլն): Պանելների ֆորմաները հնարավոր է փոխել դիզայնին համապատասխան, և ոչ թե ձևափոխել՝ ելնելով միայն նյութի հատկություններից:

ԴԵԿՈՐՊՐՈՖ ընկերության կողմից ներմուծված պանելները համապատասխանում են ամբողջությամբ վերոհիշյալ նկարագրածին՝ իրենց անվիճելի առավելություններով: Կոմպոզիտ պանելների բնութագրիչ առանձնահատկություններից է նաև օգտագործման դյուրինությունը, գունային լայն սպեկտրը և չափերը, ինչպես նաև՝ շահավետ գինը: Մեր կազմակերպության հիմնական սկզբունքն է՝ սպառողների ցանկացած պահանջմունքների բավարարումը՝ ծախսերի հնարավորինս կրճատմամբ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեր հաճախորդներին ինչպես ստանդարտ չափերի պանելներ, այնպես էլ պանելներ՝ ըստ հաճախորդի նախընտրած չափերի: Պանելների թեթև քաշը հնարավորություն է տալիս առանց դժվարությունների տեղափոխել մեծ ծավալներ և հեշտությամբ իրականացնել մոնտաժային աշխատանքները՝ նվազագույն ուժի և ծախսերի կիրառմամբ: Պանելը հեշտությամբ հնարավոր է բարձրացնել ցանկացած բարձրության, անգամ առանց որևէ հատուկ տեխնիկայի կիրառման:

Ալյումինե կոմպոզիտային պանելների արտաքին հարթ տեսքը հնարավորություն է տալիս ֆասադը միշտ պահել մաքուր: Ալյումինը չի քայքայվում, ինչպես նաև չի վնասվում եղանակային բացասական ազդեցություններից:

 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом