ՊՎՔ և ալյումինե պատուհանների և դռների արտադրություն

Ինչպես ՊՎՔ, այնպես էլ ալյումինե պրոֆիլները վերջին տարիներին ձեռք են բերել մեծ մասսայականություն և շատ հարգի են: Սակայն, այս երկու նյութերի միջև կան մի շարք տարբերություններ, որոնք արժե իմանալ: Ձայնա և ջերմամեկուսացման, ինչպես նաև խոնավությունից պաշտպանվելու ամենահարմար եղանակը ՊՎՔ նյութի օգտագործումն է: Բացի այդ ՊՎՔ-ն երկարակյաց է, ամուր, ոչ թանկարժեք և, ի հավելումն այս ամենի, նաև բավականին գեղեցիկ է նայվում: Պլաստմասե պատուհանները երբեք չեն դեֆորմացվում, արևից չեն ճեղքվում, խոնավությունից չեն փքվում: Հարկ է նշել նաև, որ ալյումինե պատուհանները ՊՎՔ-ին իրենց որակով և հուսալիությամբ ոչնչով չեն զիջում: Նրանք նույնպես երկարակյաց են, ամուր, ունեն գեղեցիկ արտաքին տեսք, ինչպես նաև՝ դիմացկուն են արտաքին միջավայրի «ագրեսիվ» ազդեցությունների հանդեպ:

ՊՎՔ-ն (պոլիվինիլքլորիդ) արհեստական ջերմակայուն նյութ է, որն արտադրվում է նավթի և աղի բնական հումքից: Այն հայտնաբերել են 1835թ.-ին, իսկ պատուհանների և դռների արտադրությունում սկսել են օգտագործել 1954թ.-ից: Շնորհիվ իր բացառիկ հատկությունների, ՊՎՔ-ն մինչ օրս պատուհանների և դռների արտադրությունում ամենահայտնի նյութն է:

Ալյումինը առաջին անգամ հայտնաբերել են 1827թ.-ին: Անցել է բավականին երկար ժամանակ, և այսօր արդեն մշակվել են ալյումինի արտադրության նորագույն մեթոդներ: Ներկայումս ալյումինե պատուհանների և դռների արտադրությունը հիմնված է մագնեզիումի և սիլիցիումի բաղադրությամբ ալյումինի խառնուրդի վրա:

Ընդ որում, մագնեզիումը ավելացնում է խառնուրդի ամրությունը, իսկ սիլիցիումը նպաստում է ալյումինի կաղապարային հատկությունների բարձրացմանը: Նման խառնուրդը օգտագործվում է շինարարական ոլորտում ամբողջ աշխարհում: ՊՎՔ պրոֆիլներն արտադրվում են էքստրուզիացիոն մեթոդով: ՊՎՔ նյութը մի շարք այլ հավելանյութերով (փափկիչներ, կայունացուցիչներ, պլաստիֆիկատորներ, լցուկներ) տաքացվում է մինչև մածուցիկ և միատարր մասսայի վերածվելը: Այն սեղմվում է հատուկ ֆորմաների միջոցով, իսկ հետո՝ սառեցվում: Արդյունքում ստացվում է խոռոչային պատուհանի պրոֆիլ, որի ներսում գտնվում են հատուկ մասնիկներ, որոնք էլ գոյացնում են խցիկը: Հենց այդ խցիկն էլ ապահովում է պատուհանի ձայնա և ջերմամեկուսացումը:

Ալյումինե պրոֆիլների արտադրության գործընթացը ենթադրում է փակ խոռոչում ալյումինի սեղմում հատուկ անցքերի միջոցով: Սեղմման գործընթացը ներառում է հետևյալ հիմնական փուլերը՝ հումքի նախապատրաստում և տաքացում, կոնտեյներում նյութի տեղադրում, սեղմման հիմնական գործընթաց, նյութի ձևափոխում, պրոֆիլի տեղադրում կոնտեյներում, պրոֆիլի արհեստական «հնեցում»:

Այսպիսով՝ ՊՎՔ և ալյումինե դռներն ու պատուհաններն ունեն մի շարք նմանություններ, ինչն էլ ապահովում է վերջինների լայն տարածումը: Մասնավորապես, դրանց հիմնական առանձնահատություններն են՝ էներգախնայողությունը, ձայնամեկուսացումը և հերմետիկությունը, երկարակեցությունը, արտաքին տեսքը, հարուստ գունային երանգներն ու լամինացման հնարավորությունը, օգտագործման հարմարավետությունն ու էկոլոգիական լինելը:

ԴԵԿՈՐՊՐՈՖԻ արտադրական ձեռնարկությունում արտադրվում են վերոհիշյալ բոլոր հատկություններին, մասնագիտական բոլոր որակներին և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ՊՎՔ և ալյումինե պատուհաններ ու դռներ: 

 
 
   
 
 
   
 
 
   
 
 
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом