Եվրոպատուհաններ, պլաստիկ պատուհաններ

Պլաստիկ պատուհաններ (մետաղապլաստե պատուհանները) ժամանակակից և հարմար լուսաթափանց համակարգեր են, որոնք ցուրտ եղանակին պահպանում են տարածքի ջերմությունը, իսկ շոգին հնարավորություն են տալիս ընտրել օդափոխման համապատասխան ռեժիմ: ՊՎՔ պատուհանները չեն պահանջում հատուկ խնամքի միջոցներ և երկար տարիներ պահպանում են իրենց գործարանային տեսքը: Պլաստմասե պատուհանները ցանկացած տանը և աշխատավայրին հաղորդում են հարմարավետություն և ջերմություն:

ՊՎՔ պրոֆիլները արտադրվում են պոլիվինիլքլորից: Չափազանց ամուր այս պոլիմերը ստեղծվել է դեռևս 1835թ.-ին գերմանացի քիմիկոս Ռեգենալդիի կողմից, սակայն, միայն 20-րդ դարի երկրորդ կեսից այն սկսեցին օգտագործել պլաստիկ պատուհանների արտադրությունում: Առաջին ՊՎՔ պատուհանները ստեղծվել են Գերմանիայում և ԱՄՆ-ում: Անցած դարի 70-ական թվականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում ապակեփաթեթով պլաստմասե պատուհանների արտադրությունը լայն տարածում ստացավ, քանի որ պլաստմասե պատուհանների շնորհիվ հնարավորություն էր լինում տարածքում պահպանել ջերմաստիճանը: Այդ օրերից անցել է բավականին երկար ժամանակ. պլաստմասե դռների արտադրության տեխնոլոգիան, ակտիվորեն զարգանալով, այսօր սպառողին է առաջարկում պատուհանի պրոֆիլների լայն տեսականի: Պլաստիկ պատուհանները բավարարում են սպառողների ինչպես պրակտիկ, այնպես էլ էսթետիկ պահանջները:

 

 





Այս էջը նաև գտնում են` drner, patuhanner, plastic patuhan, evro drner, evro patuhanner, evropatuhanner, evrodrner բառերով:


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом