Ֆասադների երեսպատում

Շենքերի ֆասադների (Ճակատների) կոմպոզիտ պանելներով երեսպատումը համարվում է նորարարություն: Առավել տարածված են ալյումինե կոմպոզիտային պանելները, որոնք իրենց կիրառությամբ ժամանակակից ֆասադային շինարարությունում զբաղեցնում են առաջատար դիրքեր: Եվ դա պատահական չէ, քանի որ ալյումինն օժտված է այնպիսի բնական հատկություններով, որոնք իդեալական են բաց տարածություններում շահագործվող կարկասային կոնստրուկցիաների համար:

Մեր ընկերությունն իրականացնում է ֆասադների երեսպատում կոմպոզիտային նյութերով՝ ինժեներական հստակ հաշվարկների և առաջավոր սարքավորումների հիման վրա: Շնորհիվ ալյումինե պանելների հնարավոր է իրականացնել ցանկացած տեսակի ճարտարապետական մտահաղացում: Պանելը պատրաստվում է հստակ չափերով, ինչը հնարավորություն է տալիս ամրացնել ֆասադային համակարգերը ցանկացած կոնստրուկցիայի վրա: Կարկասի ներքին բնական օդափոխումը կանխարգելում է խոնավեցումը և ավտոնոմ ռեժիմով վերացնում աղտոտվածությունը:

 

  • Ֆասադների՝ կոմպոզիտ պանելներով երեսպատումը հնարավորություն է տալիս ստեղծել օդափոխվող ֆասադային համակարգեր, որոնք ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
  • կոռոզիայի նկատմամբ կայունություն,
  • կայունություն կլիմայի նկատմամբ,
  • թեթևություն և ճկունություն,
  • մեխանիկական և կոնստրուկցիոն ամրություն,
  • հրակայունություն,
  • բարձր հիգիենիկ հատկություն,
  • սպասարկման դյուրինություն,
  • շահագործման շարունակական ժամկետներ:

 

 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом