Հաստոցներ

ԴԵԿՈՐՊՐՈՖ ընկերությունը առաջարկում է ՊՎՔ պատուհանների արտադրության համար եվրոպական և այլ տարածաշրջանների հայտնի արտադրողների հաստոցների ու սարքավորումների մեծ տեսականի:

Շնորհիվ հարուստ տեսականու և ճկուն գնային քաղաքականության, մենք կարող ենք բավարարել պատուհանների արտադրության ամենալայն հատվածի պահանջմունքները՝ լինի դա խոշոր ընկերություն հաճախորդների կայուն բազայով, թե փոքր ու զարգացող ընկերություն: Անկախ արտադրության ծավալից, մեր կողմից առաջարկվող հաստոցներն ու սարքավորումները կարող են բարձրացնել բիզնեսի շահութաբերությունը և ապահովել դռներ ու պատուհաններ արտադրողի անթերի վարկանիշ:

Եթե դուք դեռ պլանավորում եք հիմնել արտադրամաս և պատուհանների հավաքումը ձեզ մոտ դեռևս մշակման փուլում է, ապա մենք համոզված ենք, որ մեր համագործակցությունը կլինի երկարաժամկետ և շահավետ: Դիմելով մեր ընկերությանը, դուք կստանաք ոչ միայն սարքավորումների, պլաստամասե պատուհանների արտադրության տեխնոլոգիայի մասին ամբողջական տեղեկատվություն, այլև կարող եք հենց տեղում՝ մեր ընկերության արտադրամասում գտնվող գործարանում ականատես լինել ամբողջ արտադրական գործընթացին:

 
 
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом