Պատուհանների ու դռների հավաքում և մոնտաժ

Պատուհանների և դռների օգտագործման տևողությունը կախված է ոչ միայն հումքի որակից, այլև պրոֆեսիոնալ ու ճիշտ հավաքումից ու մոնտաժից, որոնք ամենակարևոր փուլերն են:

Խորհուրդ չի տրվում պատուհանները և դռները տեղադրել ինքնուրույն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ պատուհանների ու դռների տեղադրումից հետո առաջացող խնդիրների մեծ մասը հենց սխալ հավաքման և մոնտաժի արդյունք են:

Միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են իրականացնել նման աշխատանքներ: Կարևոր նշանակություն ունի նաև ճիշտ չափագրումը. եթե այն գրագետ է կատարված, ապա կա երաշխիք, որ ժամանակի ընթացքում պատուհաններն ու դռները չեն կորցնի իրենց որակական հատկանիշները:

Չափագրման ժամանակ պետք է հաշվի առնել պատվիրատուի բոլոր պահանջները և բնակարանի կոնստրուկցիան: Հնարավոր է, որ տան չափերը չհամընկնեն պատուհանի կամ դռան չափերի հետ, քանի որ հին դռների ու պատուհանների ապամոնտաժման արդյունքում լուսամուտախորշերը (նաև՝ դռնախորշերը) լայնանում են:

Մեր փորձառու և բանիմաց մասնագետների կողմից նման խնդիրները միանգամից լուծելի են: Պրոֆեսիոնալ տեղադրումը հնարավորություն է տալիս փոխել հին դռներն ու պատուհանները անգամ ձմռանը: Պլաստմասե դռների և պատուհանների սխալ մոնտաժման արդյունքում ապակիների վրա կարող են առաջանալ կոնդենսատ, բորբոս, ճեղքեր, բացել-փակելու խնդիրներ, և այլն:

Այսպիսով՝ ճիշտ հավաքումը, մոնտաժումն ու տեղադրումը ձեր պատուհանների ու դռների երկարակեցության երաշխիքն են:

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом