Բազրիքների պատրաստում

Ցանկացած աստիճան անհնար է պատկերացնել առանց բազրիքի, քանի որ հենց բազրինքներն են աստիճանների կոնստրուկցիաներին հաղորդում ամրություն, ինչպես նաև՝ ինտերիերին հաղորդում էսթետիկ գրավչություն:

Բազրիքները հիմնականում լինում են ուղղահայաց և մետաղյա, երբեմն նաև՝ փայտյա բռնակներով: Հարկ է նշել, որ մետաղական բազրիքների ճաղերը կարող են լինել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական, առանցքին զուգահեռ և այլն, այսինք՝ կախված սպառողի պահանջներից, բազրիքները կարող են ունենալ ցանկացած տեսք:

Բազրիքների համար օգտագործվող մետաղը ենթարկվում է մշակման, նաև հնարավոր է մետաղների մի քանի տեսակների միաձուլման արդյունքում ստանալ նյութեր՝ օժտված յուրօրինակ հատկություններով: Սակայն, այս դեպքում մետաղներն այլևս չեն զոդվում, քանի որ զոդման գործընթացն իրականացվում է բարձր ջերմասիճանի տակ, որը կարող է ամբողջովին վերացնել այն մետաղը, որի հալման ջերմաստիճանը ցածր է:

Մետաղական բազրիքների տեղադրման ժամանակ իրականացնում է էլեկտրական զոդում, ինչը հիանալի կերպով ամրացնում է միմյանց անհրաժեշտ մասերը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ամուր ամրացնել մետաղական բազրիքները: Բազրիքների պատրաստման և տեղադրման ժամանակ ամենակարևորը զոդման աշխատանքն է:

Բազրիքները ոչ միայն կատարում են պաշտպանիչ դեր, այլև գեղեցիկ տեսք են հաղորդում ինտերիերին, մնալով աստիճանավանդակների կարևոր տարր:

 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом