Պոլիկարբոնատ

Պոլիկարբոնատը բարձրորակ պլաստիկն է, որն ունի կիրառման լայն ոլորտ: Այս ժամանակակից նյութն օգտագործում են ինչպես շինարարությունում, այնպես էլ գովազդի, ռազմական և արդյունաբերական ոլորտներում: Պլաստիկն իր մեջ կրում է հարմարավետության և էլաստիկության տարրեր, այդ պատճառով դրանից պատրաստված կոնստրուկցիաները ոչ միայն ամուր են և հուսալի, այլև՝ գունեղ ու յուրօրինակ:

Բջջային պոլիկարբոնատը, շնորհիվ իր ներքին խրամախորշաձև կառուցվածքի և ֆիզիկական հատկությունների, շատ հարմար է ջերմոցների և ձմեռային այգիների կառուցման համար: Դրանք կարող են ծառայել մինչև 25 տարի: Պոլիկարբոնատը շատ հարմար է նաև ծածկարանների համար: Ռազմական արդյունաբերությունում պոլիկարբոնատից պատրաստում են պաշտպանող գլխարկներ և վահաններ:

Առևտրային կենտրոններում այն օգտագործում են միջնապատերի, ցուցափեղկերի, դարակների պատրաստման համար: Այս թափանցիկ և ամուր նյութի շնորհիվ հնարավոր է ոչ միայն առանձնացնել բաժիններն իրարից, այլև՝ ստեղծել գեղեցիկ ինտերիեր: Բջջային պոլիկարբոնատը շատ հարմար է նաև սպորտային համալիրներում՝ հոկեի տուփերի, թենիսի կորտերի և հանդերձարանների կառուցման համար: Բացի այդ, դիզայներներն ու ճարտարապետները օգտագործում են այս նյութը բարդ երկրաչափական ֆորմաներով կոնստրուկցիաների համար:

Մոնոլիտային պոլիկարբոնատը հիմնականում օգտագործում են շինարարությունում, որի միջոցով ապակեպատում են պատշգամբները, դռներն ու պատուհանները: Ամուր և թափանցիկ նյութից պատրաստում են լոգարանախցիկներ, օգտագործում են գովազդային կոնստրուկցիաների պատրաստման համար, օրինակ՝ տարատեսակ գունավոր տուփեր, բաններներ, ստենդներ և ցուցանակներ:

 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом