ՊՎՔ պրոֆիլներ

ՊՎՔ պրոֆիլներն իրենց տեխնիկական և շահագործման բնութագրիչներով պատուհանների արտադրության ոլորտում համարվում են լավագույնները:

Պատուհանների ՊՎՔ պրոֆիլները պատրաստվում են հատուկ «բաղադրատոմսով», որի մեջ մտնում են՝ սուսպենզավորված ՊՎՔ, մոդիֆիկատոր, կայունացուցիչ, գունային պիգմենտ և կալցիումի կարբոնատ: ՊՎՔ պրոֆիլներն արտադրվում են ՊՎՔ խեժի և պլաստմասե պրոֆիլների բաղկացուցիչներից:

Պատահական չէ, որ ՊՎՔ պրոֆիլներով պատուհաններն ունեն մեծ պահանջարկ և հեղինակություն արդեն երկար տարիներ, քանի որ պատուհանների ՊՎՔ պրոֆիլները ամենապարզ և հուսալի միջոցն են՝ պաշտպանելու բնակարանը եղանակային տհաճ պայմաններից, քաղաքային աղմուկից և փոշուց: Հատկանշական է, որ պլաստմասե պատուհաններն ունեն բավականին գրավիչ տեսք, ավելի պրակտիկ են և երկարակյաց, չեն պահանջում հատուկ խնամք:

  
 
 
 
 
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом