Խանութ-սրահ (Շարուրի 36-13) հասցեում

 

   Դեկորպրոֆ ընկերությունը Շարուրի 36/3 հասցեում գտնվող խանութ-սրահում ներկայացնում է հանրաճանաչ բրենդների այլումինե և մետաղապլաստե պրոֆիլների, աքսեսուարների հարուստ տեսականի:

   Խանութ-սրահում ներկայացված են նաև ապակեփաթեթ, հաստոցներ, կոմպոզիտ պանելներ, պոլիկարբոնատ, մի խոսքով՝ այն ամբողջ ապրանքատեսականին, որն անհրաժեշտ է ինչպես մեծածախ գնորդներին՝ շինարարական կազմակերպություններին ու դռներ, պատուհաններ տեղադրող ընկերություններին, այնպես էլ այն բոլոր անհատ գնորդներին, ովքեր կատարում են մանրածախ գնումներ՝ իրենց բնակարանի, տան, տարածքի շինարարության, վերանորոգման աշխատանքների համար:

   Մեծածախ գնորդները, պատվիրելով անհրաժեշտ ապրանքը, խանութին կից պահեստից կարող են անմիջապես կատարել ապրանքի բարձում ու տեղափոխում, իսկ տրանսպորտային միջոցի բացակայության դեպքում Դեկորպրոֆի աշխատակիցներն իրենք կկազմակերպեն ապրանքի բարձումն ու տեղափոխումը պահեստից գնորդի ցանկացած վայր:

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом