Ապակեփաթեթ

Ապակեփաթեթը (ապակեկապոցը) ժամանակակից ապակե կոնստրուկցիաների հիմնական տարրերից է, իսկ պատուհանի հերմետիկ բաղադրիչ մասն է՝ բաղկացած երկու և ավելի ապակիներից, որոնք բաժանված են տարածական շրջանակով: Ալյումինե շրջանակը լիցքավորված է հատուկ աբսորբետոնով, որն իր մեջ է ներծծում ավելորդ խոնավությունը և խոչընդոտում է ապակեփաթեթի ներսում կոնդենսատի առաջացմանը:

Հենց ապակեփաթեթի որակով են պայմանավորված (և ոչ թե պրոֆիլում խցիկների քանակով) պատուհանի կոնստրուկցիայի ջերմա և ձայնամեկուսացնող բնութագրիչները: Ապակեփաթեթի կարևոր առավելություններից է նաև հերմետիկությունը, ինչը բացառում է ապակեփաթեթում փոշու կամ խոնավության ներթափանցումը: Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ: Առաջնային հերմետիկ շերտը ենթադրում է հերմետիկության ապահովում շրջանակի եզրերին, իսկ երկրորդային հերմետիկ շերտը ենթադրում է դրա առկայությունը ապակեփաթեթի ողջ մակերեսով:

Կախված պատուհանների կառուցվացքից (կոնստրուկցիայից)` ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ իներտ գազով:

«Դեկորպրոֆ» ընկերության խանութներում կարող եք ձեռք բերել նաև ADITEK ապրանքանիշի հերմետիկներ, 33 կիլոգրամանոց տարաներով, որոնք նախատեսված են ապակեփաթեթների ապահով ամրացման համար:

 

 

 

  
 
 
 
 

 


Деловой портал СНГ - Бизнес в России, СНГ и за рубежом