Խանութ-սրահում ներկայացված են նաև ապակեփաթեթ, հաստոցներ, կոմպոզիտ պանելներ, պոլիկարբոնատ, մի խոսքով՝ այն ամբողջ ապրանքատեսականին, որն անհրաժեշտ է ինչպես մեծածախ գնորդներին՝ շինարարական կազմակերպություններին ու դռներ, պատուհաններ տեղադրող ընկերություններին, այնպես էլ այն բոլոր անհատ գնորդներին, ովքեր կատարում են մանրածախ գնումներ՝ իրենց բնակարանի, տան, տարածքի շինարարության, վերանորոգման աշխատանքների համար:
Մեծածախ գնումների դեպքում խանութին կից պահեստից անմիջապես հնարավոր է կատարել ապրանքի բարձում ու տեղափոխում, իսկ տրանսպորտային միջոցի բացակայության դեպքում «Դեկորպրոֆ»-ի աշխատակիցներն իրենք կկազմակերպեն ապրանքի բարձումն ու տեղափոխումը պահեստից դեպի ցանկացած վայր: