Ապակեփաթեթը (ապակեկապոցը) ժամանակակից ապակե կոնստրուկցիաների հիմնական տարրերից է, իսկ պատուհանի հերմետիկ բաղադրիչ մասն է՝ բաղկացած երկու և ավելի ապակիներից, որոնք բաժանված են տարածական շրջանակով: Ալյումինե շրջանակը լիցքավորված է հատուկ աբսորբետոնով, որն իր մեջ է ներծծում ավելորդ խոնավությունը և խոչընդոտում է ապակեփաթեթի ներսում կոնդենսատի առաջացմանը:
Հենց ապակեփաթեթի որակով են պայմանավորված (և ոչ թե պրոֆիլում խցիկների քանակով) պատուհանի կոնստրուկցիայի ջերմա- և ձայնամեկուսացնող բնութագրիչները: Ապակեփաթեթի կարևոր առավելություններից է նաև հերմետիկությունը, ինչը բացառում է դրա մեջ փոշու կամ խոնավության ներթափանցումը:
Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ: Առաջնային հերմետիկ շերտը ենթադրում է հերմետիկության ապահովում շրջանակի եզրերին, իսկ երկրորդայինը՝ է դրա առկայությունը ապակեփաթեթի ողջ մակերեսով:
Կախված պատուհանների կառուցվացքից՝ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ իներտ գազով:
«Դեկորպրոֆ» ընկերության խանութներում կարող եք ձեռք բերել AKFix ապրանքանիշի հերմետիկներ, որոնք նախատեսված են ապակեփաթեթների ապահով ամրացման համար:
Ավելին